Ամերիկյան "TMZ" լրատվական կայքը  գրել էր, որ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և իր ընկեր Քասպեր Սմարթը դեռ երկու ամիս առաջ էին խզել իրենց հարաբերությունները: Զույգի մտերիմ ընկերների և հարազատների խոսքով`  նրանց զգացմունքները դեռ մինչև Քասփերի և տրանսսեքսուալ մոդելի միջև նամակագրություն սկսելն էին սառել:

 

«Քասփերը ազատ տղա է և կարող է նամակագրվել ում հետ ցանկանա, իսկ ինչ վերաբերում է նրա՝ տրանսսեքսուալի հետ շփվելուն, դա սուտ է», -ասել է Քասփերի ընկերը: Այժմ Քասփերը պատրաստվում է ուրիշ բնակարան տեղափոխվել, իսկ երգչուհին ակտիվորեն աշխատում է և փորձում շատ ժամանակ տրամադրել իր երեխաներին: Հիշեցնենք, որ զույգը սկսեց  հանդիպել այն ժամանակ, երբ Ջեյ Լոն 2011 թվականին բաժանվեց իր երրորդ ամուսնուց` դերասան և երգիչ Մարկ Էնթոնիից: