Մարտա Սարգսյանը Հայաստանում գործունեություն ծավալող լավագույն մոդելների տասնյակում էր, սակայն մեկ օր թողնում է ամեն ինչ և մեկնում Միացյալ Նահանգներ: 1.80 սմ հասակով հայուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչով է զբաղված եղել վերջին 4 տարվա ընթացքում և ապագայի ինչ պլաններ ունի:):
Երեւանը շատ փոքր քաղաք է, և հայտնի դառնալու համար մեծ ջանքեր չեն պահանջվում, ուստի մոդելային կարիերայի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Ինձ պահանջված կհամարեմ միայն այն ժամանակ, երբ ճանաչում ձեռք բերեմ արտասահմանյան շուկայում: Մոդելինգին պետք չէ լուրջ վերաբերվել, դա ժամանակավոր զբաղմունք և զվարճանք է, եթե, իհարկե, մտադիր չեք դուրս գալ միջազգային ասպարեզ, իսկ դրա համար համառություն և ուժ է պետք` մրցակցությանը, հիասթափություններին դիմակայելու համար: Կուզեի, որ Երևանում լուրջ վերաբերվեն մոդելներին, գնահատեն և ինչպես հարկն է վարձատրեն:
Շարունակությունը` այստեղ: