Դերասանուհի Աննա Հարությունյանը կտրել է վարսերը: 11 տարի միևնույն սանրվածքն ունեցած դերասանուհին Esem.am-ի հետ զրույցում ասաց, համարձակությունը չի ներում ոճային կտրուկ փոփոխության դիմելու: «Գուցե շատերը մինչև նյութը կարդալը ենթադրեն, որ կառե եմ կտրել, սակայն նրանց պետք է հիասթափեցնեմ: 11 տարի երկար վարսեր ունենալուց հետո համարձակությունս չներեց կյանքումս նմանատիպ փոփոխություն անելու. չէ՞ որ ասում են՝ նոր սանրվածք, նոր կյանք: Բայց, իհարկե, կարող եմ նույնիսկ համարձակություն ունենալ ու գլուխս սափրել, եթե ստեղծագործական պահանջներս բավարարող առաջարկ ունենամ ֆիլմում»,- ասաց Աննան և բոլորին խորհուրդ տվեց մազերը կտրելու դեպքում առաջնորդվել լուսնի օրացույցով և ընտրել համապատասխան օր:
Ըստ դերասանուհու` նոր սանրվածքը հիացմունք է առաջացրել ինչպես սիրելիի, այնպես էլ ընկերների ու հարազատների շրջանում:
Աննայից տեղեկացանք նաև, որ այս ընթացքում շարունակում է օտար լեզուներ պարապել և դասական պարի դասերի հաճախել: «Այժմ կենտրոնացած եմ լեզուների ուսումնասիրության վրա: Առաջնորդվում եմ Խ. Աբովյանի խոսքով` «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»: Խորացնում եմ նաև ռուսերենիս իմացությունը: Թաքուն երազանք ունեմ խոսել այնպես, ինչպես Եսենինը` քաջ գիտակցելով, որ բացի խորապես լեզվին տիրապետելը, նաև նման հոգեկերտվածք է անհրաժեշտ»,- Esem.am-ի հետ զրույցում նշեց երիտասարդ դերասանուհին և ավելացրեց,- դասական պարը, բացի անսահման հաճույքից, նաև բեմական ճկունություն է տալիս»:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը