Երեկ Նյու Յորքում անցկացվեց "CFDA Fashion Awards 2014"-ի հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում մրցանակներ շնորհվեցին տարվա ամենահաջողակ դիզայներներին և ամենաոճային հայտնիներին ըստ Ամերիկայի նորաձևույան դիզայներների խորհրդի վարկածի: «Լինքոլն» կենտրոնի բեմից հնչում էին նորաձևության ինդուստրիայի հայտնի անունները: Ջոզեֆ Ալտուզարրան, Ռաֆ Սիմոնսը, Մերի-Քեյթ և Էշլի Օլսենները այդ երեկոյի ընթացքում արժանացան պատվավոր ոսկե մանեկենների:
Եվ, իհարկե, ամենահետաքրքիր տեսարանը արարողության ընթացքում աստղերի` կարմիր ուղեգորգի վրա հայտնվելն էր: Նորաձևության մրցանակաբաշխությանը նրանք չէին կարող իրենց թույլ տալ խայտառակ ձախողում զգեստի ընտրության հարցում, սակայն դասական նրբագեղ կերպար ընտրելը նույնպես անտեղի կլիներ. յուրաքանչյուր աստղ փորձում էր գերազանցել ինքն իրեն յուրօրինակության հարցում: Ինչ ստացվեց արդյունքում: Դիտենք ամբողջական ֆոտոշարքը և եզրակացություններ անենք:
Թայսոն բեքֆորդը և Նաոմի Քեմփբելլը
ՌիհաննանԱլեսանդրա ԱմբրոսիոնԲլեյք ԼայվլինՀայդի ՔլումըԿոկո ՌոշանՀիլարի ՌոդանԴիանա Ֆոն ՖյուրսթենբերգըՄարիա ԲորգեսըՔրիս ՔեթթանըՋեսիկա ՋոֆըՇարամ Դե նիզը