Ռիհաննան հանրությանը շոկի է ենթարկել հերթական անգամ: Այս անգամ նա ներկայացել է թափանցիկ զգեստով, որը կարված է «Մեծն Գեթսբին» ֆիլմի ոճի մեջ, որը զարդարված է "Swarovski"-ի հարյուր հազարավոր բյուրեղիկներով:
Սկանդալային աղջիկ Ռիհաննան, որ հայտնի է լքտիության հասնող իր համարձակությամբ, "Adam Selman" բրենդի այս չափազանց սեքսուալ զգեստով էր ներկայացել "CFDA Fashion Awards 2014"-ի հանդիսավոր արարողությանը, որտեղ նրան շնորհեցին «Նորաձևության չափանիշ» մրցանակը: Զգեստը ռետրո ոճում է` համալրված ոճային գլխանոցով:
Կարմիր գորգին Ռիհաննան թույլ տվեց իրեն դիտել ամենայն մանրամասնությամբ: Ի դեպ, լրիվ թափանցիկ զգեստի տակից երգչուհին կրում էր միայն մարմնագույն ներքնազգեստ, առանց որի տնից դուրս չէր գա նույնիսկ էպատաժային Լեդի Գագան: