Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը  իր և ուկրաինացի լրագրողի միջև տեղի ունեցած դեպքի մասին առաջին անգամ մեկնաբանություն է տվել: "People"ամսագրի համար տված  էքսկլյուզիվ  հարցազրույզում Փիթն ասել է, որ ինքն առանձնապես  դեմ չէ ուկրաինացի լրագրողին, բայց եթե նա շարունակի իրեն այսպես պահել կինոփառատոններին և այլ կարևոր միջոցառումներին, ապա դերասանների երկրպագուները կխուսափեն ներկա գտնվել նման միջոցառումներին և լուսանկարվել աստղերի հետ:

 

Լոս Անջելեսի դատարանը Սեդյուկին արգելել է մոտենալ Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին, ինչպես նաև ներկա գտնվել Հոլիվուդի դերասանների մասնակցությամբ հայտնի շոուներին և ֆիլմերի պրեմիերաներին: