Երգչուհի Հասմիկ Կարապետյանն էլ սահուն քայլերով լքում է շոու բիզնեսի հարսնացուների ցանկը: Esem.am-ը Հասմիկի և Շանթ Կիրմիզյանի հարաբերություններին անդրադառնալու առիթ ունեցել է: Պարզվում է՝ դեռ ամիսներ առաջ երգչուհին նշանվել է ու խնամքով թաքցրել իր անձնական կյանքի փոփոխության մասին լուրը: Երգչուհուն համակրողները գուցե շարունակեին անտեղյակ մնալ դրանից, եթե Հասմիկը սոցցանցում՝ ֆեսբուքում, չփոխեր կարգավիճակը:
ESem.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց նաև, որ իրենց նշանադրությունն այնքան «անձնական ու փայփայված» է եղել, որ ժամանակին չեն էլ բարձրաձայնել այդ մասին: «Եթե ծնողներով, ընկերներով որևէ մեծ բան կազմակարեպած լինեինք, գուցե խոսեինք այդ մասին, սակայն այդ ամենը շատ անձնական ու թանկ է»,- ավելացրեց Հասմիկը:
ESem.am-ը շնորհավորում է զույգին ու երջանկություն մաղթում:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը