Սերիալային դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի նոր ֆոտոշարքն անսպասելի էր անգամ նրա համար, սակայն արդյունքը գոհացուցիչ է եղել: 19-րդ դարի կնոջ կերպարով ներկայացած դերասանուհին լուսանկարներն ու դրանց ստեղծման պատմությունն առաջինը ESem.am-ին է վստահել :)

 

 

 

 

Այսպիսի ֆոտոշարք անելու առաջարկ Ալինան ստացել է իր վարսահարդարից՝ Մարիամից: «Վարսավիրս ասաց՝ Ալ, քո դեմքն այնքան անտիկ է… արի ֆոտոշարք անենք: Համաձայնեցի, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ նա այս ոճի մեջ է ուզում անել ֆոտոշարքը: Երեք ամիս քննարկում էինք՝ ինչպես անել,- ասաց սերիալային դերասանուհին՝ հավելելով, որ սա շատ ռիսկային քայլ էր: -Դիմագծերս այնպես են փոխվել, անգամ, ինքս ինձ չեմ չանաչում:)»:

 

 

 

 

Ալինան նշեց, որ բոլոր նրանք, ովքեր իրեն տեսել են այդ կերպարում, շոկի մեջ են ընկել: «Վիզուալ առումով շատ դժվար էր ստանալ այս կերպարը. հոնքերը պետք է կորացվեր, իջեցվեր ներքև, աչքերը, շրթունքները փոքրացվեին… իմ շրթունաների 50 տոկոսը փակվել է: Անգամ դիմահարդարս՝ Անին էր վախենում: Ասում էր, որ հաճույքով է աշխատում իմ դեմքի վրա, սակայն մտավախությունները շատ էին: Մեզ համար էլ էր սա բացահայտում: Հասկացա, որ լավ դիմահադարը, վարսահարդարն ու լուսանկարիչը կարող են հրաշքներ գործել: Ես չէի պատկերացնում, որ հնարավոր է այդպես փոխել մարդու դիմագծերը»,- պատմեց նա:

 

 

 

 

Դերասանուհին խոստովանեց, որ մինչ այս չի պատկերացրել, թե կարող է լինել այդ կերպարում: «Դա  եղել է իմ չսիրած կերպարը. միշտ խուսափել եմ այդ տեսքից, չեմ պատկերացրել, որ կարող է նման ֆոտոշարք անեմ, ավելին, ժամերով նայեմ ու հիանամ մի նկարով»,- ասաց նա և հավելեց, որ ֆոտոշարքից հետո իր պատկերացումները փոխվել են:

 

 

 

 

Ալինան նշեց, որ ֆոտոշոփի միջոցով փոքրիկ թերություններ են շտկվել, սակայն իրենց գաղափարն իրագործել են  առանց ֆոտոշոփի. «Առհասարակ դեմ եմ, երբ ֆոտոշոփի միջոցով մարդուն լրիվ փոխում են, դարձնում տիկնիկ: Կարծում եմ՝ պետք է պահպանվի բնականությունը, իհարկե, խոսքը թերությունները շտկելու մասին չէ»:

 

Դերասանուհին հայտնեց, որ առաջիկայում մի հետաքրքիր ֆոտոշարք էլ կունենա, որը ևս կվստահի ESem.am-ին, սակայն չբացահայտեց, թե ինչ ոճում, որպեսզի լսարանի համար հետաքրքիր անակնկալ լինի:)

 

 

 


Ամալյա Հովհաննիսյան