Բրաունի Համալսարանի օրթոպեդիայի ու ինժեներային տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Տոմաս Ուեբսթերն ղեկավարել է մի հետազոտություն, որի արդյունքում գիտնականներին հաջողվել է ստեղծել ոչ մեծ շրջանաձև պլաստիրանման մի բան, որն ունակ է վերածնել նոր բջիջներ: Այն ունի 2.5 սմ տրամագծով սև շրջան' մարդու մազի հաստության, կազմված է ածխածնի ատոմների մանր շղթաներից, որոնք կազմում են նանոխողովակներ և էլեկտրականություն են անցկացնում և բնական մաշկի են նման: Սրտային նոպայի ժամանակ թթվածնային քաղցի պատճառով սրտի որոշ բջիջներ մահանում են: Իսկ բջիջներն ի վիճակի չեն ինքնուրույն վերականգնվել: Դա առաջացնում է սրտի աշխատանքի խախտումներ և մեծացնում է նոպայի կրկնման հավանականությունը: Պլաստիրը միանում է վնասված հատվածին և խթանում վնասված հյուսվածքները:
Նանոխողովակի մեջ տեղավորվում են պլաստիրներ և որքան շատ են դրանք, այնքան ավելի շատ բջիջներ կարող են վերականգնել: Ժամանակի ընթացքում հյուսվածքը պետք է ծածկի սարքը:
Սարքը կարողանում է վերականգնել 3 տեսակի նյարդային, էնդոթելային և մկանային: