Լողափնյա նորաձևությունը չի սահմանափակվում միայն գեղեցիկ և ճիշտ ընտրված լողազգեստներով:
Ճիշտ է` լողազգեստը շատ կարևոր է լողափ գնալու համար, բայց կան նաև որոշ աքսեսուարներ, որոնք նույնպես պարտադիր են:
Այդ աքսեսուարներից են` թեթև կիսաշրջազգեստը, արևից պաշտպանող ակնոցը և լողափնյա պայուսակը:
"ELLE" ամսագիրը ներկայացնում է 2014 թվականի լողափային նորաձևության նոր հավաքածուն:
Այս տարի նորաձև են համարվում "Mango", "Max Mara", "Prada", "Next", "Louis Vuitton" բրենդների վառ շրջանակներով ակնոցները:
Իսկ ահա լողազգեստ ընտրելիս պետք է օգտվել "Next", "Sabine de Brumes", "Prism", "River Island", "Stella McCartney", "Paul & Joe" բրենդներից: