Բուդապեշտում «Լեգո»-ով կառուցել են աշտարակ, որի բարձրությունը հասնում է 36 մետրի և 76 սանտիմետրի: Նախագծին մասնակցել են մանկական հավաքածուներ արտադրող ընկերություններ, ինչպես նաև մայրաքաղաքի դպրոցականներ:
Բազմերանգ աշտարակը կառուցվել է սուրբ Իշտվանա տաճարի մերձակայքում: Կոնստրուկտորի քանի՞ մաս է օգտագործվել աշտարակի կառուցման համար, չի նշվում:
Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցները այցելել են Բուդապեշտ և տեսել հսկայական աշտարակը:
Լեգոյով պատրաստված աշտարակի ռեկորդը սահմանվել էր նախորդ տարի ԱՄՆ-ում, որի բարձրությունեը կազմել էր 34.5 մետր: