Life.panorama.am-ը գրում է.
Կոմպոզիտոր Էդվարդ Գրիգ. «Ինչևէ, եթե դա անխուսափելի է…»:
Հռոմի կայսր բռնապետ Ներոն. «Ինչպիսի´ դերասան է մահանում»:
Անատոլ Ֆրանսը, Գարիբալդին և Բայրոնը մահվանից առաջ միայն մեկ բառ են շշնջացել. «Մայրիկ»:
Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ I-ի մահաժամին քահանան աղոթում էր' ասելով. «մերկ եմ եկել այս աշխարհ, մերկ էլ կգնամ», ինչին թագավորը բարկացած բացականչում է. «Չհամարձակվեք ինձ մերկ թաղել»:
Մահանալուց մեծ գրող Օնորե դը Բալզակը, հիշելով իր ստեղծագործություններից մեկի հերոսին' բժիշկ Բիանշոնին, ասել է. «Նա կկարողանար ինձ փրկել»:
Մահանալուց առաջ հանճարեղ Լեոնարդո դա Վինչին բացականչել է. «Ես վիրավորել եմ Աստծուն և մարդկանց, քանի որ իմ ստեղծագործությունները չեն հասել այն կատարելությանը, որին ես ձգտում էի»:
Շարունակությունը` այստեղ: