Tert.am-ը գրում է.
Մարդկային մարմինն այնքան բարդ ու յուրահատուկ կառուցվածք ունի, որ մինչև վերջ անհնար է բացահայտել մեր մարմնի բոլոր առանձնահատկություներն ու գործառույթները: Յուրաքանչյուր մադու մարմին ինքնատիպ է և առանձնանում է որոշակի հատկություններով, սակայն կան բաներ, որոնք ընդհանուր են բոլոր մարմինների համար: Այս մասին գրում է Viralnova.com-ը' ներկայացնելով …. Զարմանահրաշ փաստ մարդու մարմնի մասին, որոնք ոչ բոլորին են հայտնի:
1. Ամեն մարդ միջինում այնքան թուք է արտադրում ողջ կյանքի ընթացքում, որը կբավականացնի 2 լողավազան լցնելու համար:
2. Յուրաքանչյուր 60 վայրկյանում մարդու արյան կարմիր բջիջներն ամբողջական շրջանառություն են կատարում մարմնում:
3. Շատ երեխաներ ծնվում են կապույտ աչքերով. ուլտրամանուշակագույն լույսի հետ փոխազդեցությունը հանգեցնում է դրանց իրական գույնի բացահայտմանը:
4. Արևմտյան կիսագնդի բնակիչների մեծ մասն իրենց կյանքի ընթացքում 50 տոննա ուտելիք և 50 000 լիտր ջուր են սպառում:
5. Ոտքի և ձեռքի եղունգը ամբողջությամբ' հիմքից մինչև ծայր, կարող է աճել կես տարվա ընթացքում:
6. Աչքերի գործառույթները կառավարող մկանները սեղմվում են օրական 100 000 անգամ, ինչը հավասար է 80 կմ ոտքով քայլելիս ոտքի մկանների աշխատանքին:
7. Կյանքի ընթացքում մարդը 18 կգ կաշի է կորցնում:
8. Մարդու ուղեղն օգտագործում է օրգանիզմի ընդունած թթվածնի և կալորիականության 20 տոկոսը միայն:
9. Յուրաքանչյուր երիկամ պարունակում է 1 մլն զտիչ, որոնք ամեն րոպե մաքրում են 1.3 լիտր արյունը և արտամղում 1.5 լիտր մեզ:
10. Ձվարանները պարունակում են ավելի քան 500 000 ձվաբջիջ, սակայն դրանցից միայն 400-ն է հնարավորություն ունենում բեղմնավորվելու:
11. Յուրաքանչյուր մարդ ամբողջովին յուրահատուկ բույր ունի, բացառությամբ՝ զույգերի:
12. Ինչո՞ւ մարդու ստամոքսն ինքն իրեն չի կարող մարսել: Այն պատճառով, որ ստամոքսի բջիջներն ավելի արագ են ստեղծվում, քան կարող են քայքայվել:
13. Մարդկանց մոտ զարգացած է տեսողական հիշողությունը. տեղեկատվության 90 տոկոսը, որը ստանում ենք արտաքին աշխարհից, ստանում ենք տեսողության շնորհիվ:
Շարունակությունը` այստեղ: