Trip Advisor ամսագրի փորձագետները կազմել են աշխարհի այն 25 երկրների վարկանիշային ցուցակը, որոնք ամենաբարձր գնահատականն ու սիրված լինելու ցուցանիշներն են գրանցել զբոսաշրջիկների կողմից: Այնպես որ, աչքի անցկացնելով այս ցուցակը` դուք կարող եք ակտիվ և հիասքանչ հանգստի համար հետաքրքիր վայրեր ընտրել:

25. Սան Ֆրանցիսկո - ԱՄՆ. Քաղաքի էթնիկ և մշակութային կազմն ամենաբազմազաններից է: Քաղաքը լի է արկածներով և տեսարժան վայրերով: Հայտնվելով այստեղ` դուք կզգաք նրբաճաշակություն ամեն ինչում: Իսկ մինչ Ոսկե դարպասների մոտ հասնելն ու զմայլվելը, խորհուրդ է տրվում օգտվել իտալական յուրօրինակ խոհանոցից:

24. Չիանգմայ, Թաիլանդ. Չիանգմայն ամենականաչ և հանգիստ քաղաքն է Թայլանդում: Այս քաղաքը հաճախ անվանում են Հյուսիսի վարդ: Քաղաքը հարուստ է իր ճարտարապետական հնագույն կոթողներով և տաճարներով:

23. Լիսաբոն - Պորտուգալիա. Լիսաբոնը զանազանվում է իր միջնադարյան ճարտարապետական կառույցներով: Քաղաքը հսկում է գեղեցիկ և պատմական Սուրբ Գեորգիի հսկայական ամրոցը: Լիսաբոնում նույնիսկ տրամվայը կարելի է պատմական համարել. դրանց մեծ մասը հատել են դարի սահմանը:

22. Սիդնեյ- Ավստրալիա. Սիդնեյը հայտնի է իր Օպերային թատրոնով, կամուրջներով և իր ճոխ լողավազաններով: Սիդնեյի բնակելի թաղամասերը շրջապատված են մեծ ազգային զբոսայգիներով:

21. Բուդապեշտ - Հունգարիա. Բուդապեշտը արևմտյան կողմից շրջապատված է Դունայով և Բուդայի բլուրներով, իսկ արևելյան կողմից` մեծ հարթավայրերով, ուղղակի հիանալի պատկերների քաղաք է: Այստեղ նեոդասական ճարտարապետությունը պարզապես հիասքանչ տեսարաններ է բացում յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար:

20. Բանգկոկ, Թայլանդ. Այս քաղաքը բավական մատչելի է՝ հանգիստն այնտեղ կազմակերպելու համար: Բանգկոկը կախարդական գեղեցկության քաղաք է՝ բուդդայական տաճարներով և խենթ:

19. Քեյփթաուն - Հարավաֆրիկյան Հանրապետություն. Քաղաքը մի կողմից շրջապատված է օվկիանոսով ու լողափերով, մյուս կողմից՝ սարերով ու լեռներով: Աֆրիկական քաղաքների մեջ Քեյփթաունն ամենակոսմոպոլիտն է:

18. Չիկագո - ԱՄՆ. Բլյուզի հայրենիք, ջազային մշակույթի օջախ, աշխարհում առաջին երկնաքերներ: Ժամանակակից Չիկագոն համարվում է ԱՄՆ-ում լավագույն կատագերգական շոուների տուն: Այստեղ են կառուցել աշխարհում առաջին երկնաքերները, այժմ էլ Չիկագոն համարվում է ԱՄՆ-ի լավագույն հումորային շոուների տունը:

17. Դուբայ - Արաբական Միացյալ Էմիրություններ. Քաղաքը հայտնի է Բուրջ Խալիֆա կոչվող աշտարակով, որն աշխարհի ամենաբարձր շինությունն է, ինչպես նաև բազմաթիվ արհեստական կղզիներով և լողափերով: Եթե հոգնել եք պատմական տեսարժան վայրերից և ցանկանում եք այցելել ֆուտուրիստական մեգապոլիս` այցելեք Բուրջ Խալիֆա՝ աշխարհի ամենաբարձր շենքը: Այս տարբերակն ավելի կհետաքրքրի, եթե իմանաք, որ մինչ XX-րդ դարի 70-ական թվականները Դուբայը եղել է տոհմական բնակավայր:

16. Սանկտ Պետերբուրգ - Ռուսաստան. Բազմաթիվ զբոսաշրջիկներ Պետերբուրգը համարում են Ռուսաստանի ամենաեվրոպական քաղաքը՝ Նեոդասական ճարտարապետության, ցուցասրահների շնորհիվ:

15. Բարսելոնա - Իսպանիա. Այս քաղաքը հետաքրքիր կերպով իր մեջ ներառում է նորն ու հինը: Քաղաքի մեծ մասը կազմված է փոքր փողոցներից ու հին շենքերից` ինչպես տարիներ առաջ: Քաղաքի մի մասում էլ կարելի է գտնել ժամանակակից շենքեր: Կատալոնիայի մայրաքաղաքը հանդիսանում է հնի և նորի բացառիկ համադրություն: Քաղաքի մեծ մասը, ինչպես և դարեր առաջ, բաղկացած է նեղ փողոցներից և հին շենքերից, իսկ ափամերձ հատվածը հագեցած է շքեղ հյուրանոցներով:

14. Բուենոս Այրես - Արգենտինա. Բուենոս Այրեսը հաճախ անվանում են Հարավային Ամերիկայի Փարիզ՝ այն պատճառով, որ ունի հարուստ եվրոպական ժառանգություն և հրաշալի ճարտարապետություն: Այնուամենայնիվ, այն պահպանում է իր լատինաամերիկյան սերը, ջերմությունն ու գեղեցկությունն իր բացօթյա սրճարաններով և ստվերային այգիներով:

13. Ֆլորենցիա - Իտալիա. Երբեմն թվում է՝ Ֆլորենցիան կանգ է առել անցյալում: Այստեղ են գտնվում իտալական լավագույն թանգարաններից, պատկերասրահներից, հրապարակներից, խանութներից շատերը: Քաղաքը, որը, թվում է, թաղված է մնացել անցյալում: Խորհուրդ է տրվում էքսկուրսիան սկսել Սանտա-Մարիա-դել Ֆյորե տաճարից և Սինյորիի հրապարակից:

12. Նյու Յորք- ԱՄՆ. Նյու Յորքը կարելի է անվանել ներկայիս արևմտյան մշակույթի կենտրոն: Այս քաղաքում յուրաքանչյուրը կարող է գտնել իր տեղն ու անկյունը:

11. Բեռլին- Գերմանիա. Ինչպես և Լոնդոնն ու Փարիզը, Բեռլինը նույնպես հանդիսանում է բազմադարյա մշակույթի, ճարտարապետության և արվեստի կենտրոն:

10. Շանհայ- Չինաստան. Շանհայի փողոցներում կյանքը եռում է: Քաղաքի մասին պատկերացում կազմելու համար պետք է այցելել Շանհայի թանգարան, շուկա, Բուդդայի տաճար:

9. Սիեմ Ռիպ, Կամբոջա. Սիեմ Ռիպը գտնվում է Անգկոր-Վատից ոչ շատ հեռու: Ինչպես հայտնի է, Անգկոր-Վատում է գտնվում աշխարհում ամենամեծ կրոնական կոթողը: Այս քաղաքն իդեալական տարբերակ է այն անձանց համար, ովքեր հանգստի կարիք ունեն:

8. Հանոյ, Վիետնամ. Արևելքի և Արևմուտքի հիասքանչ խառնուրդ՝ պատված վիետնամական ավանդական մշակույթով և ֆրանսիական գաղութային քողով: Տեսարժան վայրերից են աշխարհի մեծագույն շուկաներից մեկը՝ «Հին թաղամասը», վիետնամուհիների թանգարանը և բազմաթիվ թատրոնները: Հանոյն Արևելքի ու Արևմուտքի, ինչպես նաև ավանդական ու ֆրանսիական մշակույթների համադրություն է:

7. Փարիզ- Ֆրանսիա. Փարիզ այցելելիս պետք է տեսնել ոչ միայն Էյֆելյան աշտարակն ու Լուվրը, այլև լինել քաղաքի հրաշալի ռեստորաններում: Դժվար է գնահատել մշակութային այն ողջ հարստությունը, որն ունի Փարիզը:

6. Մարաքեշ - Մարոկո. Այս քաղաքը հագեցած է բոլոր այն համեմունքներով, որոնցով դարեր շարունակ առևտուր են արել Մարաքեշում: Քաղաքի բազմազան շուկաներն ու «բազարներն» իդեալական վայրեր են այն անձանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ քաղաքի ավանդական կյանքին:

5. Պրահա - Չեխիա. Այս քաղաքը գտել է իդեալական բալանսը հնի ու նորի միջև: Եթե լինեք ժամանակակից Պարող Տանը և պատմական Պրահյան բերդում, ապա կտեսնեք, թե ինչպես է քաղաքը գտել իր մշակույթի իդեալական հավասարակշռվածությունը:

4. Պեկին, Չինաստան. Քաղաք` ավելի քան 3000 տարվա պատմությամբ: Այստեղ են պահվում Չինաստանի համար ամենակարևոր հուշարձանները՝ Չինական Մեծ Պատը և Արգելված Քաղաքը:

3. Լոնդոն - Մեծ Բրիտանիա. Լոնդոնը բազմաթիվ մշակույթների ընդհանրություն է: Այստեղ կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերից հայտնի ուտելիքներ, արվեստ և զվարճալիքներ, ինչպես նաև դասական անգլիական մշակույթի օրինակներ: Այս քաղաքում խոսում են ավելի քան 300 լեզուներով: Այստեղ կարելի է գտնել սնունդ, արվեստ և զվարճանք աշխարհի տարբեր անկյուններից:

2. Հռոմ- Իտալիա. Դեռ անտիկ ժամանակներից Հռոմը սկսեցին անվանել հավերժական քաղաք: Հռոմի հավերժականության մասին պատկերացումները պահպանվել են: Դեռ անտիկ ժամանակներում Հռոմը համարվում էր «Հավերժ քաղաք»: Հռոմի «հավերժականության» մասին պատկերացումները պահպանվել են անգամ հին հռոմեական քաղաքակրթության անկումից հետո:

1. Ստամբուլ, Թուրքիա. Ստամբուլը դինամիկ քաղաք է, որը հազարամյակներ շարունակ իր մեջ պարունակել է թե′ Եվրոպան, թե′ Ասիան, թե′ քրիստոնեությունը, թե′ իսլամը: Այն հայտնի է իր համեղ սննդով, համեղ սրճով, արևելյան շուկաներով և հին ճարտարապետությամբ: