Ամերիկացի հանրահայտ մոդել և դերասանուհի Քեյթ Էփթոնը լուսանկարվել է "Vogue" նորաձևության հայտնի ամսագրի ֆոտոշարքում, որում գեղեցկուհին ցուցադրում է շքեղ բարեմասնությունները: Լուսանկարները, որոնցում Քեյթը ներկայանում է իր ողջ հմայքով և սեքսուալությամբ, արվել են ծովափին: Ֆոտոշարքի հեղինակն աշխարհահռչակ ֆեշն լուսանկարիչ Մարիո Տեստինոն է, ով հայտնի է համաշխարհային բազմաթիվ աստղերի յուրօրինակ լուսանկարներով, ինչպիսիք են Ռիհաննան, Քլաուդիա Շիֆերը, Ժիզել Բունդհենը, Քիմ Բեսինջերը և այլք:
Քեյթ Էփթոնի այս էրոտիկ ֆոտոշարքը լույս կտեսնի "Vogue UK" ամսագրի հունիսյան համարում: