Aroxj.am-ը գրում է.
ԱՄՆ բնակչության 3%-ը սուր ալերգիաներ ունենում է հենց մեղուների խայթոցից : Մասնագետները նշում են, որ մինչև մեղվի խայթելը հնարավոր չէ իմանալ ալերգիա ունեք, թե ոչ: Եթե մեկ անգամ ստացել եք խայթոց և բարդություններ չեն եղել, ապա դա չի նշանակում, որ հետագայում դրանցից ապահովագրվաց եք լինելու: Մեղվի խայթոցից հնարավոր է դեմքը ուռչի, կարմրի, ձեռքերն էլ կարող են քոր գալ: Մասնագետները խորհուրդ են տալիս լինել ուշադիր հատկապես ամռան ամիսներին, չօգտագործել բույրով օծանելիքներ: Եթե այնուամենայնիվ խայթոց եղել է և ունեք շնչառության խանգարում, այտուցվածություն, թույլ զարկերակ, անհապաղ դիմեք մասնագետի
օգնությանը: