
Ադրիանա Լիման ներկա է գտնվել «Տեղի բնակիչը» ֆիլմի պրեմիերային, որը տեղի ունեցավ Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: "Victoria’s Secret"-ի «հրեշտակը» կարմիր ուղեգորգին հայտնվեց "Alexandre Vauthier"-ի` ազդրի վրա խորը կտրվածքով շամպան գույնի կրծկալ-զգեստով: Վերջինիս համար ընտրվել էին նրբագեղ կոշիկներ Giuseppe Zanotti-ից և զարդեր Chopard-ից:
Վիզաժները ստեղծել էին թեթև դիմահարդարում` շուրթերը շեշտելով վառ կարմիր անփայլ շրթներկի շնորհիվ և աչքերն աննկատ սևաներկով ընդգծելով: