Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջենի ՄքՔարթնին իդեալական կերպարներ է մարմնավորել նոր ֆոտոշարքում: 41-ամյա աստղը դարձել է Shape ամսագրի հունիսյան համարի գլխավոր հերոսուհին, ամսագրի էջերում նա ստեղծել է համարձակ զգեստներով հմայիչ կերպարներ: Ամսագրի՝ առողջության և ֆիթնեսի մասին հարցազրույցում, հաշմանդամ երեխայի (աուտիզմ) աստղային մայրիկը, պատմել է այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվում, չնայած կյանքի խելահեղ ռիթմին, պահպանել կազմվածքը:
«Ես նիհարելու ամենաարդյունավետ ու արագ միջոցը համարում եմ վազքը,- ասում է Ջենին,- Ես ամեն օր վազում եմ և փորձում եմ շատ ծանրաբեռնված չլինել, քանի որ խնայում եմ իմ սիրտը: Բայց կանոնավոր կերպով վազելը, նույնիսկ ամենամեծ ծանրաբեռնվածության դեպքում, տալիս է զգալի արդյունք: Ես խուսափում եմ նաև կշռվելուց: Միգուցե տարօրինակ կհնչի, բայց ես վերջին անգամ կշեռքին կանգնել եմ 12 տարի առաջ իմ որդուն՝ Էվանին լույս աշխարհ բերելուց հետո: Հիմա ինձ համար ամենալավ կշեռքը ջինսերն են: Ես հստակ զգում եմ, թե երբ եմ գիրանում. երբ ջինսերը չեն համապատասխանում իմ կազմվածքին»: