Եվրատեսիլ 2014-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթն արդեն հանրահայտ է ամբողջ աշխարհում:
«Կնոջ զգեստով և մորուքով տղամարդը», ինչպես շատերն անվանում են Կոնչիտային, հյուրընկալվել էր հեռուստահաղորդավար Գրեմ Նորթոնին. ավստրիացի տրանսվեստիտը բրիտանական «The Graham Norton Show» թոք-շոույին էր հայտնվել սև նրբագեղ զգեստով և ոսկե կոշիկներով: Կոնչիտան, ում իսկական անունը Թոմաս Նոյվիրթ է, հեռուստաշոուի ընթացքում պատմել է իր աստղային երկրպագուների մասին, որոնց թվում են բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը և երգչուհի Շերը:
Կոնչիտայի խոսքով` իրեն ծաղկեփունջ են նվիրել Էլթոն ջոնը և նրա ամուսինը` Դեվիդ Ֆուրնիշը, ով ով միացել է Եվրատեսիլում հաղթանակի շնորհավորանքներին և անձամբ գրել բացիկ Կոնչիտայի համար:
«Նա ինձ գրել էր «Մենք սիրում ենք քեզ` Էլթոնը և Դեվիդը». Դա ուղղակի ֆանտաստիկ է», - ուրախությամբ նշել է Կոնչիտան: