Մեր ուղեղի մարզման ընթացքում բազմաթիվ նոր նեյրոններ են արտադրվում, ինչը ավելի է սրում մեր միտքն ու ավելի է ամրապնդում մեր հիշողությունը։ Ահա մի քանի սովորություններ, որոնք կարելի է ներառել Ձեր առօրյա կյանքում՝ ուղեղի աշխատանքը բարելավելու համար, հայտնում է Medical Daily-ին։

 

Գիշերը լավ քնել


Չնայած, որ հիշողության, ուղեղի և ուսուցման մեջ առկա կապերը դեռեւս լավ ուսումնասիրված չեն, գիտնականներից շատերը համաձայն են, որ ինչ-որ մի բան սովորելուց առաջ ավելի ճիշտ է գիշերը լավ քնել։ Հիշելու գործընթացի ժամանակ ուղեղը մի քանի փուլեր է անցնում՝ ձեռքբերում, երբ ուղեղը ստանում է մի նոր տեղեկություն, հիշողության կոնսոլիդացիա կամ ստաբիլիզացում, և հիշողություն՝ ինֆորմացիայի հասանելիությունը այն պահպանելուց հետո։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոնսոլիդացիան հաճախ կատարվում է քնած ժամանակ, երբ մեր ուղեղը արտադրում է նյարդային կապեր, որոնք ձևավորում են մեր հիշողությունը։

 

Շարունակությունը` այստեղ: