Facebook խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը: Նա ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին Նյու Յորքի նահանգի Ուայթ Փլեյնս քաղաքում:

 

2004 թվականին Ցուկերբերգը և նրա համալսարանական ընկերներ Քրիս Հյուզը, Դաստին Մոսկովիցը և Էդուարդո Սավերինն ստեղծել են Facebook կայքը, որը հետագայում վերածվեց աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի: Ներկայում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը:

 

2010 թվականին Time հանդեսը Ցուկերբերգին հայտարարել է տարվա մարդ, իսկ 2013 թվականին, ըստ Forbes հանդեսի վարկածի՝ նա մտել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերի թոփ տասնյակը: