Ամերիկյան կինոդերասանուհի Դռմի Մուրը հոլիվուդյան կինոդերասան Էշթոն Քաթչերից ամուսնալուծվելուց հետո հյուրի կարգավիճակում հազվադեպ է հայտնվում աշխարհիկ միջոցառումներին և կարմիր ուղեգորգերին:
51-ամյա կինոաստղը սկսել է խուսափել աշխարհիկ երեկույթներից, ինչպես նաև հազվադեպ է հայտնվում պապարացցիների օբյեկտիվի առջև: սակայն օրերս լուսանկարիչներին հաջողվել է մի քանի լուսանկար անել, երբ նա Կալիֆորնիայում զբոսնում էր իր դստեր` Ռումեր Ուիլլիսի հետ:
Ըստ ասեկոսեների` դերասանուհին շատ ծանր է տանում բաժանությունը նախկին ամուսնուց` Էշթոն Քաթչերից, ինչպես նաև խորը ընկճախտի մեջ է ընկել` իմանալով, որ Քաթչերը շուտով հայր կդառնա և կամուսնանա երիտասարդ կինոաստղ Միլա կունիսի հետ: