Ռուս հիփ-հոփ կատարող Տիմատին կտրուկ է արձագանքել «Եվրատեսիլ 2014» մրցույթում Կոնչիտա Վյուրսթի հաղթանակին և շնորհակալություն հայտնել Պուտինին գեյ-շքերթներն արգելելու համար:
Ինսթագրամի իր էջում Տիմատին ցասումնալից գրառում է արել Կոնչիտա Վյուրսթի հասցեին.
«Հեռուստաշոուի ընկնող վարկանիշի հարցը լուծեց մորուքավոր տրանսը: Բոլոր երկրների համասեռամոլները դուրս էին եկել փողոց` ցնծալու և տոնելու իրենց փոքրիկ հաղթանակը` ձեռք-ձեռքի բռնած և համբուրվելով: Եթե ես այդ օրը հասարակական վայրում զբոսնելիս լինեի իմ քաղաքում և նման բան տեսնեի, ապա առանց վարանելու կջարդեի նրանց համապատասխան օրգանները: Գուցե իմ այս արտահայտություններով ես իջնում եմ և հավասարվում այդ անասունների մակարդակին, սակայն մի գեղեցիկ օր, երբ երեխաս հարցնի, թե ինչու են երկու քեռիները համբուրվում կամ մորաքույրը շրջում է ներկված մորուքով և դա իբր «նորմալ է», կցանկանայի կարողանալ այդ ամենը բացատրել»: