Աշխարհահռչակ երգահան-շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մայիսի 12-ին Երևանում սպասվում է աշխարհահռչակ շանսոնյեի համերգը Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների` Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո: Նախագահները ներկա կգտնվեն Ազնավուրի համերգին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տարին Շառլ Ազնավուրի համար հոբելյանական է. նա 90 տարեկան է և համերգային շրջագայությամբ ներկայանում է աշխարհի տարբեր ծայրերի իր երկրպագուներին: Ազնավուրին նվիրված հաջորդ համերգը տեղի կունենա Փարիզում` Անակո զբոսանավի վրա` մայիսի 15-ին: Համերգի ընթացքում ելույթ կունենա երգչուհի Ջոանա Մենդիլն իր ջազ տրիոյի հետ: