«Եվրատեսիլ 2014» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլում առաջին տեղը զբաղեցրեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը իր «Rise Like a Phoenix» երգով: Մրցույթի շրջանակում «Ավստրայի թագուհի» տիտղոսին արժանացած մասնակիցը հավաքեց 290 միավոր: Նա հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է բոլոր մարդկանց, ովքեր հավատում են խաղաղությանը:

 

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ի «Not alone» երգնը ապահովեց նրա համար 4-րդ հորիզոնականը՝ 174 միավորով:

 

Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում «Join Us» (միացեք մեզ) կարգախոսի ներքո անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին նաև Շվեդիան, Նիդերլանդները և Հունգարիան:

 

Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ներկայացնում էր «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը՝ Արամ MP3-ն:

 

Մի շարք լրատվամիջոցներ, երկրպագուներ, երգչին սատարող անձինք ելույթից վայրկյաններ անց և համընթաց սոցիալական ցանցերում միաձայն նշում էին, որ Արամ MP3-ն բարձր մակարդակով ներկայացավ եվրատեսիլյան բեմում:

 

Նա ելույթի ժամանակ բեմում միայնակ էր առանց բեք վոկալի կամ այլ արտիստների մասնակցության, սակայն բեմից դուրս իրեն միայնակ զգալու որևէ պատճառ չուներ: Արամ MP3-ն մրցույթին նախապատրաստվելու առաջին իսկ օրվանից մինչև վերջինը երկրպագուների սատարող կոչերի, աջակցության պակաս չի զգացել: Տարբեր ոլորտները ներկայացնող հանրահայտ մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերում հաջողություն էին մաղթել «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակին: Նրանց թվում էր նաև ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ով նշել էր, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը հենց Արամ MP3-ին էր ներկայացնելու:

 

Հայաստանը 15-րդ երկիրն էր, որը հրապարակեց իր քվեարկության արյունքները: Մեր երկրի արդյունքները Եվրոպային հաղորդեց Առաջին ալիիք հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը:

 

59-րդ «Եվրատեսիլ» մրցույթը անցկացվում էր Դանիայի մայրաքաղաքում: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

 

Մրցույի եզրափակիչին մասնակցում էր 26 երկիր՝ Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, Իսլանդիան, Նորվեգիան, Ռումինիան, Հայաստանը, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Հունաստանը, Ավստրիան, Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Մալթան, Դանիան, Նիդերլանդները, Սան Մարինոն և Միացյալ Թագավորությունը:

 

Մրցույթը հաղթող երկիրը 2008 թվականից սկսած մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից ստանում է դասական միկրոֆոնի տեսք ունեցող ձեռագործ մրցանակ:

 

Համեվրոպական մրցույթն ուղղիղ եթերում հնարավորություն ունեցավ դիտել ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Առաջին ալիքի հեռուստադիտողները: