Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն այլևս չի կարող թաքցնել կլորիկ փորը՝ չնայած լայն զգեստներ կրելուն:
Հմայիչ գեղեցկուհուն, ով շատ շուտով առաջին անգամ կմայրանա և լույս աշխարհ կբերի փոքրիկի իր փեսացուի՝ Ռոմեն Դորիակի համար, օրերս լուսանկարել են Փարիզի փողոցներում:
Ապագա աստղային մայրիկը շրջում էր սիրո քաղաքում իր սիրեցյալի հետ և երջանիկ ու հանգիստ տեսք ուներ: Վկաների խոսքով՝ նա մշտապես շոյում էր իր կլորիկ փորը: