Անգլիացի սուպերմոդել Ռոուզի Հանթինգթոն Ուայթլին զարդարել է "Jalouse" ամսագրի շապիկը:
27-ամյա գեղեցկուհին ցուցադրել է իր գեղեցկությունը և հիասքանչ կազմվածքն է ցուցադրել նոր ֆոտոշարքում, որը տեղ է գտել հայտնի ամսագրի մայիսյան համարում: Ամսագրի էջերին մոդելը ներկայանում է ոճային հագուստներով, որոնք բարեհաջող կերպով ընդգծում են Ռոուզիի անթերի ոճը և շքեղ բարեմասնությունները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ երկարոտն գեղեցկուհուն լուսանկարել էին դերասան Ջեյսոն Սթեթհեմի` զուգընկերոջ հետ ռոմանտիկ ժամադրության ընթացքում. սիրահարները չէին թաքցնում իրենց զգացմունքները և շատ երջանիկ տեսք ունեին տաքսիում համբուրվելիս: