Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը սեպտեմբերին յուրահատուկ նվեր կմատուցի արվեստի սիրահարներին: Երկարատև ձգձգումներից հետո Փարիզում կբացվի աշխարհահռչակ նկարիչ Պիկասոյի թանգարանը: Ինչպես հաղորդում է La Figaron-ն, Պիկասոյի թանգարանը գտնվում է «Սալե» հյուրանոցում, և արդեն հինգ տարի է, ինչ այնտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

 

Նախատեսվում էր, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի և հունիսին թանգարանն իր դռները կբացի այցելուների առջև: Սակայն Պիկասոյի ընտանիքի անդամները դժգոհ են ընթացող շինարարական աշխատանքներից և պահանջել են որոշակի փոփոխության ենթարկել թանգարանի հարկաբաժինները: Վերանարոգումից հետո 37 սրահներում կցուցադրվի Պիկասոյի 400 ստեղծագործություն: Վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 52 միլիոն եվրո, որից 19 միլիոնը կազմել են պետական ներդրումները: Մնացած գումարը հավաքվել է 10 երկրում Պիկասոյի ստեղծագործությունների ցուցադրության արդյունքում: