Aroxj.am-ը գրում է.
Շուտով 3D-տպիչի օգնությամբ մթերային խանութներում կստեղծվի բավականին անսովոր արտադրանք: Խոսքը հենց սննդի մասին է: «Փափուկ սնունդը» իրական դարձնելու գործով ներկայումս զբաղվում են գերմանացի գիտնականները: Նպատակը առողջ սննդի ստեղծումն է, որը ոչ մի արտաքին տարբերություններ չի ունենա սովորական սննդի հետ համեմատ, հնարավոր կլինի ուտել՝ առանց ծամելու, սակայն համը նույնը կմնա: 3D-տեխնոլոգիաների օգնությամբ պատրաստված սնունդը հնարավոր կլինի պահպանել սառնարանում և անհրաժեշտ պահին միանգամից տաքացնել միկրոալիքային վառարանում: