Aroxj.am-գրում է.
Բազմաթիվ հետազոտություններ վկայում են այն մասին, որ ծիծաղն օգնում է բարելավել հիշողությունը: Այն իջեցնում է սթրեսի հավանականությունը, որն իր հերթին կարող է ազդել հիշողության վրա:
Փորձն արվել է հետևյալ կերպ՝ մարդկանց բաժանել են երկու խմբի, յուրաքանչյուր խումբը բաղկացած է եղել 20 առողջ, միջին տարիքի մարդկանցից: Առաջին խմբի համար ցուցադրել են 20 րոպե տևողություն ունեցող ծիծաղաշարժ հոլովակ: Երկրորդ խումբը ոչինչ չի նայել: Հետո մասնակիցներն անցել են հիշողությունը ստուգող թեստ, որի արդյունքում պարզվել է, որ հոլովակ դիտողներն ունեն լավ հիշողություն և սթրեսային իրավիճակներում չեն հայտնվում: Մյուս խմբի մոտ հիշողության մակարդակը եղել է ցածր: