Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ապրիլի 22-ին տեղի կունենա «Թիֆլիսյան նոստալգիա» խորագրով երեկո: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թանգարանի սրահում բացված ժամանակավոր ցուցադրությանը կներկայացվեն թիֆլիսյան թեմաներով գեղանկարչական աշխատանքներ (Լև Բայախչև, Գևորգ Գրիգորյան, Ալբերտ Դիլբարյան, Շալվա Մատուաշվիլի, Թեմուրազ Մաճավարիանի, Լևան Ճողոշվիլի):

 

Համերգին կհնչեն վրացի և հայ բանաստեղծների և կոմպոզիտորների ստեղծագործություններ, ելույթ կունենան Վաժա Ազարաշվիլին, Վիլլի Գրիգորյանը, Անրի, Քրիստինա և Ռեգինա Մեյրաբովները, Բաչանա Ցիրքվաձեն, Սամվել Էլբակյանը, Թամարա Յաշակյանցը, Արմինե Գրիգորյանը: Համերգը կվարի Ալեքսանդր Պիրադովը: