«Տղամարդիկ առանց կանանց». այս խորագիրն ունի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի նոր գիրքը, որն ապրիլի 18-ին վաճառքի Է հանվել ամբողջ երկրում: Գիրքը, որն առայժմ թողարկվել Է 300 հազար օրինակ տպաքանակով, բաղկացած է վեց Էպիզոդից: Դրանցից յուրաքանչյուրը պատմում է տղամարդկանց մասին, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում կորցրել են սիրած կնոջը:

 

Նոր գիրքը լույս Է տեսել Հարուկի Մուրակամիի նախորդ ստեղծագործությունից՝ «Դժգույն Ցուկուրու Տաձակին եւ նրա թափառումների տարիները» վեպից, մեկ տարի հետո: Այն Ճապոնիայում դարձել Է 2013 թվականի բեսթսելլերը, որի տպաքանակը գերազանցել է միլիոն օրինակը:

 

65-ամյա Մուրակամին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ժամանակակից գրողներից մեկն Է, նա քանիցս գրականության գծով առաջադրվել է Նոբելյան մրցանակի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: