ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջին անգամ պապ ու տատ են դառնալու. նրանց միակ դուստրը՝ Չելսին, հայտարարել է, որ հղի է, տեղեկացնում է Associated Press գործակալությանը:
Նյու Յորքում Clinton Foundation կազմակերպությունում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Չելսին հայտարարել է, որ այս տարի ինքն ու իր ամուսինը՝ բանկիր Մարկ Մեզվինսկին, առաջին անգամ ծնող են դառնալու: Նա նաև նշել է, թե կցանկանար նույնպիսի լավ մայր լինել, ինչպիսին իր մայրն Է՝ Հիլարին:
Հիլարի Քլինթոնը, որը ներկա է եղել միջոցառմանը, ասել է, թե «չափազանց հուզված է» այն նորությունից, որ շուտով տատիկ է դառնալու:
Չելսի Քլինթոնը՝ նախկին նախագահի եւ նախկին առաջին տիկնոջ միակ դուստրն է: 2010 թվականի հուլիսին նա ամուսնացել է Մեզվինսկու հետ, 2011 թվականի նոյեմբերից որպես հատուկ թղթակից է աշխատում NBC հեռուստաալիքում: Չելսին նաև համագործակցում է Clinton Foundation և Clinton Global Initiative կազմակերպությունների հետ, որոնք հիմնվել են իր ընտանիքի անդամների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: