Զարմանահրաշ Բայկալը աշխարհի ամենախորը լիճն է, քաղցրահամ ջրի բնական խոշորագույն պահեստը, որը գտնվում է Արևելյան Սիբիրում: Դրա անսովոր գեղեցկությունը և մեծությունը գնահատվում է ոչ միայն տաք եղանակին, այլև` ձմռանը, երբ այն թվում է առավել հեքիաթային: Բայկալը սառչում է դեկտեմբերի վերջին և սկսում հալչել մայիսի սկզբին: Այդ ամբողջ ժամանակահատվածում լճի վիթխարի մակերևույթը պատվում է սառույցով, և ֆանտաստիկ տեսարան է «նկարվում». սառցաբեկորները` դուրս պրծած սառցալեզվակներով, որ նայում են ժայռերի հետևից և բնության այլ գեղեցկություններ: Հրավիրում ենք դիտելու այդ յուրօրինակ լիճը ձմռանը: