Չինաստանի   և ԱՄՆ-ի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Ասիայի երկրներում օդի աղտոտումն ազդեցություն Է գործում կլիմայի փոփոխման վրա ամբողջ հյուսիսային կիսագնդում:

 

Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ օդում թունավոր խառնուրդները նպաստում են Խաղաղ օվկիանոսում հուժկու փոթորիկների առաջացմանը: Օվկիանոսի ալեկոծություններն, իրենց հերթին, փոխում են Հյուսիային Ամերիկայի կլիմայական համակարգերը, ընդ որում` դա առանձնապես զգացվում Է ձմռան շրջանում:

 

Oդի աղտոտումը համակողմանի ազդեցություն Է գործում եղանակի վրա: Միևնույն ժամանակ մեկ այլ հետազոտություն ցույց Է տվել, որ օվկիանոսում առաջացող փոթորիկները նպաստում են օդի աղտոտվածության նվազմանը: