45-ամյա Վալերիան ցուցադրել է իր իրական դեմքը` առանց դիմահարդարման:

 

Երգչուհուց ոչ ոք չէր սպասում նման համարձակ քայլ: Գաղտնիք չէ, որ ռուս աստղերը, բացի, թերևս, Քսենիա Սոբչակից, երբեք չեն սիրել երկրպագուների առւև հայտնվել  ա լյա նատյուրել: Եվ հանկարծ երգչուհի Վալերիան որոշեց նման հերոսական քայլ անել` ցուցադրել իրեն այնպես, ինչպես կա իրականում` առանց ֆոտոշոփի և դիմահարդարման: Ինսթագրամում նա հրապարակել է լուսանկար, որում առաջին անգամ ոչ անթերի տեսք ունի: Վալերիայի դեմքն առօրյայում բավականին տարբերվում է ամսագրերի շապիկների վրա, գլամուր ֆոտոշարքերում և տեսահոլովակներում ունեցածից:

 

«Ուղղված է ֆոտոշոփի և ֆիլտրերի առիթով բոլոր չարացողներին», – մեկնաբանել է Վալերիան: