Life.panorama.am-ը գրում է.

 

Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Պոլ Շմիդտը տեսակետ է հայտնել, որ ծխողներն իրենց այդ վնասակար սովորությամբ վտագում են ոչ միայն թոքերի, այլ նաև ուղեղի առողջությունը: Նման պաթոլոգիա հաճախ նկատվում է նաև արբեցողների մոտ:

 

Այս տեղեկատվությունը ստացվել է Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում, որի ընթացքում նրանք կամավորներին բաժանել էին 4 խմբի՝ ծխող և չծխող ալկոհոլային կախվածություն ունեցողներ և ալկոհոլային կախվածություն չունեցող ծխողներ և չծխողներ: Պարզվել է, որ ծխախոտը, ալկոհոլին հավասար, ազդում է նաև գլխուղեղի աշխատանքի վրա: Իսկ այն մարդկանց մոտ, ովքեր և´ ծխում են, և´ տառապում ալկոհոլային կախվածությունից, բոլոր այդ երևույթները կրկնակի վառ են արտահայտված լինում: