«Նարեկացի» արվեստի միության գեղանկարչական խմբակի և «Երեխաների հոգածության ցերեկային կենտրոն»-ի սաները ապրիլի 14-ին կներկայանան խմբակային ցուցահանդեսով: Միջոցառումն անցկացվում է Ավագ շաբաթվա խորհրդով: Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի «Արարատ» երգչախմբի համերգը, որի գեղարվեստական ղեկավարն է Գրիգոր Հարությունյանը: Ցուցահանդեսի նախաձեռնությունը պատկանում է «Երիտասարդական ակումբների դաշնությանը» և «Նարեկացի» արվեստի միությանը:
Այն բաց կլինի այցելուների համար մինչև ապրիլի 20-ը:
Ավագ Երկուշաբթի օրվա խորհուրդը կներկայացնի Տեր Դանիել քահանա Բաղումյանը: Միությունում ապրիլի 14-19-ը անցկացվելու են մի շարք միջոցառումներ` ի ոգեկոչումն Մեծ պահքի վերջին շաբաթվա: