Tert.am-ը գրում է.
Ամեն տարի ամերիկյան Smithsonian Magazine ամսագիրը, հարգանքի տուրք մատուցելով լուսանկարչական արվեստի հիպնոսացնող գեղեցկությանը, ներկայացրել է իր կազմակերպած ամենամյա ֆոտոմրցույթին ներկայացված հազարավոր լուսանկարներից ընտրված լավագույն տասնյակը:
Ինչպես հայտնում է Huffington Post-ը` այս տարի ամսագրի խմբագրությունն ավելի քան 50 000 վայրկենապես արված լուսանկար է ստացել 132 տարբեր երկրից, որոնք պատկերում են ֆիզիկական աշխարհի հրաշք տեսարանները:
Լուսանկարները ներկայացնում են հզոր բնության անկրկնելի տեսարաններ` լքված տաճարներից մինչև հանճարեղ ճարտարապետական տեսք ունեցող բնապատկերներ, ստորջրյա որսի տեսարանից մինչև տեսողական պատրանքի պատկերներ:
Շարունակությունը և լուսանկարները`այստեղ: