Ամեն տարի Tiffany & Co. ընկերությունը ներկայացնում է Blue Book հավաքածուն, որը ներառում էբրենդի յուրօրինակ ոսկերչական զարդեր, որոնք ստեղծվել են վերջին 12 ամիսների ընթացքում: Գլուխգործոցների լուսանկարներն ամփոփված են Tiffany blue ֆիրմային երանգով գրքի` նվիրելու համար նախատեսված հրատարակության մեջ: Այդ առիթով ապրանքանիշն ավանդաբար անցկացնում է գալա-երեկո, որտեղ հավաքվում են հռչակավոր ոսկերչական տան բոլոր նվիրյալ երկրպագուները և ընկերները: Այս անգամ միջոցառումն անցավ Գուգենհեյմի նյույորքյան թանգարանում:
Երեկոյի հյուրերը, որոնց թվում էին Քեյթի Հոլմսը, Ջեսիկա Բիլլը, Քեյթ Բոսուորթը, Հիլարի Ռոդան և այլք, ոչ միայն դիտում էին Tiffany & Co.-ի ստեղծագործությունները, այլև ցուցադրում էին սեփական հավաքածուների լավագույն նմուշները: Կուրացուցիչ փայլով շողացող ադամանդների համար որպես լավագույն ֆոն ծառայեցին կանացի նրբագեղ հագուստները և լակոնիկ կոստյումները: