Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն թանգարանում բացվեց «Պոեզիայի շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների «Լույս» նկարչական խմբի անդամների գործերը: Թեև խումբը նկարչական է, ներկայացվել է նաև քանդակ: Բոլոր աշխատանքերում պոեզիան է, գրական ստեղծագործություններ` արտահայտված քանդակի, գեղանկարչության և գրաֆիկայի տեսքով: Բացի այն, որ երիտասարդ արվեստագետներն իրենց աշխատանքներում փորձել էին միահյուսել արվեստի տարբեր ճյուղերը՝ ոգեշնչված գրական ստեղծագործություններից, վերջիններս իրենց հասակակիցներին գիրքը սիրելու ու ընթերցելու կոչ էին անում: «Խմբի վեց անդամներից յուրաքանչյուրը փորձել է կերտել գրական որևէ տեղծագործությունից ոգեշնչված: Շատերիս համար գրական ստեղծագործությունները նկարչության ու քանդակի հետ համադրելն այնքան հաճելի ու հետաքրքիր գործընթաց դարձավ, որ մեկի փոխարեն մինչև հինգ աշխատանք ստեղծեցինք: Ցուցահանեսով ուզում ենք նաև ընթերցանությունը պրոպագանդել»,- ասաց խմբի անդամ, երիտասարդ նկարչուհի Անահիտ Ալեքսանյանը:

 

Ցուցահանդեսը գյումրեցիների և Գյումրի այցելած հյուրերի համար բաց կլինի ևս 4 օր:

 

Արմենուհի Մխոյան