Life.panorama.am-ը գրում է.
Նախքան քաղաքակիրթ աշխարհը կիմանար սառնարանների մասին, մարդիկ կաթը թարմ պահելու համար վերջինիս մեջ գորտ էին գցում:
Ռուսաստանում և Ֆինլանդիայում բնակվող մարդիկ, մասնավորապես, շագանակագույն գորտ էին գցում կաթի մեջ, որպեսզի այն պահպանի իր թարմությունը: Բանն այն է, որ այն գիտական հիմնավորում ունի:
Վերջերս Մոսկվայի պետական համալսարանի օրգանական քիմիմայի պրոֆեսոր Ա. Տ. Լեբեդևի գլխավորությամբ հետազոտության են ենթարկվել այս երկկենցաղների մաշկի արտազատուկները: Հետազոտությունների շնորհիվ հայտնի է դարձել, որ գորտի մաշկի վրա առկա են պեպտիդ կոչվող հակաբակտերիալ տարրեր, որոնք պայքարում են սալմոնելա և ստաֆիլոկոկուս բակտերիաների դեմ: