Վերա Բրեժնևան առանց դիմահարդարման նման է սովորական մի աղջնակի, սակայն դիմահարդարի վրձնի հպումից հետո նա վերածվում է սեքս-խորհրդանիշի: Տղամարդիկ նրան երկրպագում են, իսկ կանայք` հիանում նրանով` երազելով ունենալ նույնպիսի ձգողականություն և սեքսուալություն: «ՎԻա գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան խոստովանում է, որ իր գեղեցկության գաղտնիքը բնական լինելու մեջ է: Վերան չի ձգտում թվալ ավելի լավը: Նա ուղղակի պահպանում է իր ինքնությունը: 

 

Բեմից դուրս նա բոլորովին չի գործածում դեկորատիվ կոսմետիկա: Վերջերս գեղեցկուհին բացահայտել է իր գաղտնիքը. նրա պայուսակում կա մաշկը խնամելու ընդամենը 2 էքսպրես միջոց` անգույն քսուք շրթունքների և կրեմ ձեռքերի համար:

 

Առանց դիմահարդարման Վերա Բրեժնևայի տեսքը բոլորովին էլ չի զիջում պրոֆեսիոնալ դիմահարդարին այցելելուց հետո ունեցած նրա տեսքին: Դեռ ավելին, առանց դիմահարդարման երգչուհին ավելի երիտասարդ տեսք ունի: