Հնդկաստանում Facebook սոցիալական ցանցում գրանցված օգտատերերի թիվը գերազանցել Է 100 միլիոնը: Այդ մասին հաղորդել է BBC-ն՝ հղում անելով ինտերնետ-պորտալի ղեկավարությանը:
Այսպիսով, Հնդկաստանը սոցցանցի օգտարերերի թվով ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն Է գրավել աշխարհում: Այժմ Facebook-ում ակնկալում են հնդիկ բաժանորդների թիվը հասցնել մեկ միլիարդի:
Սոցցանցի ժողովրդականությունը երկրում մեծանում Է՝ կապված շարժական հեռախոսների շուկայի աճի եւ Համացանցից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հետ:
Մասնագետները նշում են, որ Facebook-ի ղեկավարությունը, սոցցանց, որն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 1,2 մլրդ օգտատեր, ակտիվորեն դուրս Է գալիս նոր շուկաներ՝ ընդգրկելու ավելի մեծ լսարան:
Առաջին հերթին ընկերությանը հետաքրքրում են հենց Ասիայի երկրները: