Վերջին մեկ ամիսը երգիչ Գուրգեն Դաբաղյանի համար ճամփորդական է եղել: Անցած ամսվա սկզբից նա գործընկերների՝ Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի և Արամեի հետ համերգներով ներկայացել է Եվրոպայի իր հանդիսատեսին, իսկ օրեր առաջ էլ վերադարձել է Ռուսաստանից: ESem.am-ի հետ զրույցում երիատասրդ երգիչը նշեց, որ Ռուսաստան այցի ընթացքում մասնակցել է Նովոռոսիսկի հայ համայնքի 25 ամյակին նվիրված համերգին, ինչպես նաև մի քանի օր հանգստացել է անցկացրել Կրասնոդար քաղաքում: «Այնտեղ շատ լավ ընկերներ ունեմ, որոնց մոտ էլ հյուընկալվեցի ու վայելեցի հանգիստս,-ասաց երգիչը՝ նշելով, որ այդ օրերի ընթացքում երբ ուզել քնել է, արթնացել ու սնվել: -Եվրոպայի խիտ գրաֆիկից հետո մի քանի օր կարողացա հանգստանալ. ընկերներիս հետ տարբեր ժամանցի վայրեր այցելեցինք, լողավազան գնացինք»:

 

 

 

 

Ինչ վերաբերում է եվրոպական շրջագայությանը, Գուրգենի փոխանցմամբ՝ ճամփորդության ընթացքում իրեն ամենաշատը գրավել է 18-րդ դարում կառուցված դղյակում հայտնվելը: «Բորդո քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա Կոնյակ քաղաքն էր, որտեղ մի քանի օր անցկացրեցինք: Շատ գեղեցիկ վայր էր՝ խաղողի այգիներով ու կոնյակի գործարանով,- իր տպավորությունները փոխանցեց երգիչն ու հավելեց,- պարզվեց, որ այդ դղյակի տերը հայ է, ով իմանալով, որ Հայաստանից արտիստներ են եկել, մեզ հրավիրեց այնտեղ»:

 

Շարունակությունը` այստեղ: