Aroxj.am-ը գրում է.

 

Անքնությամբ տառապող մարդիկ ավելի շատ են հակված սրտի հետ կապված հիվանդությունների ձեռքբերմանը։ Այս մասին հայտնում են շվեդ գիտնականները: Նրանք իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ քնի խանգարումը կործանարար ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա։ Գիտնականները հետազոտել են սրտանոթային հիվանդություններ ունեցող 499 հիվանդի, որոնցից 43%-ը ունեցել են քնի խանգարումներ, 30%-ի մոտ էլ այդ խնդիրը գլուխ է բարձրացրել մեկ տարի անց:


Քնի խանգարումներ ունեցող հիվանդների շրջանում 2-րդ անգամ հոսպիտալացվելու հավանականությունը կրկնակի մեծ է։