Գերմանացի նկարիչ ՀԱ Շուլտը Թել Ավիվ Է բերել իր Trash People ցուցահանդեսը: Աղբից պատրաստված 500 քանդակները տեղավորվել են Արիել Շարոնի զբոսայգում, որտեղ տակավին վերջերս գտնվում Էր Իսրայելի ամենամեծ աղբակույտը: Մարդկանց ֆիգուրներն ստեղծելիս հեղինակն օգտագործել Է տասնյակ տոննաներով զանազան թափոններ՝ համակարգիչների դետալներից մինչեւ հին ավտոմոբիլների մասեր: Թել Ավիվում ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 26-ը:

 

Իր ցուցանմուշները ՀԱ Շուլտը ներկայացրել Է մոլորակի տարբեր անկյուններում՝ Նյու Յորքում, Փարիզում, Հռոմում, Մոսկվայի Կարմիր հրապարակում, եգիպտական բուրգերի մոտ՝ Գիզայում, Չինական մեծ պարսպի վրա եւ նույնիսկ Անտարկտիդայում:

 

«Այս ինստալացիան ես սկսել եմ ստեղծել 20 տարի առաջ,- ասում Է գերամանացի նկարիչը:- Այն կարծես հայելի Է, որն աշխարհին ցույց Է տալիս հենց մեզ: Մենք աղբ ենք ստեղծում եւ ինչ-որ ժամանակ ինքներս աղբ կդառնանք, եթե չփոխենք մեր մտածողությունը: Մենք պետք Է փոխվենք, նախքան աշխարհը կփոխի մեզ»: