Life.panorama.am-ը գրում է.
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները 12 տարի տեւած ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ օրվա ընթացքում մեծ քանակությամբ մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը զգալիորեն (42 տոկոսով) նվազեցնում է կյանքի տեւողությունը: Ընդ որում, ճիշտ սննդակարգը պետք է ներառի օրական առնվազն մեկ կգ միրգ եւ բանջարեղեն:
Գիտնականները պարզել են նաեւ, որ բանջարեղենը չորս անգամ ավելի օգտակար է, քան մրգերը, իսկ մրգահյութը, ի հեճուկս տարածված կարծիքի, որեւէ առավելություն չունի բուն մրգի նկատմամբ:
Այս տվյալները հիմնվում են 2001-2013թթ. Անգլիայի 65 226 բնակիչների առողջական վիճակի մասին տվյալների վերլուծության վրա: Առաջին անգամ գիտնականները նման ծավալուն հետազոտության ընթացքում ուսումնասիրել են մրգի եւ բանջարեղենի կիրառման ու մահացության միջեւ կապը, այդ թվում` այնպիսի հիվանդություններից, ինչպիսին են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները:
Շարունակությունը` այստեղ: