Շատ հանրահայտ մարդիկ՝ երկար ժամանակ ծախսելով նկարահանման հրապարակներում, ունենում են տարբեր վեճեր և տարաձայնություններ` իրենց գործընկերների հետ: Այստեղ մենք կներկայացնենք ամենահայտնի մարդկանց աստղային դուել-միջադեպերը, որից հետո շատ աստղեր հրաժարվել են միմյանց հետ աշխատելուց: 


Նիկ Նոլտի և Ջուլիա Ռոբերթս


Նրանց հակակրանքն սկսվեց 1994 թվականին` «I Love Trouble» ռոմանտիկ կատակերգություն ընթացքում: Ֆիլմում, կարծես թե, նրանք իրոք սիրահարված են միմյանց, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Նրանց միջև հակակրանքն այնքան ուժեղ էր, որ երբեմն ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվում էին առանձին դրվագներով: Սկզբում նկարահանում էին մի դերասանին, ապա` մյուսին. էկրանին իրական սեր էր, իսկ նկարահանման հրապարակում` թշնամանք:

 

Վիճաբանությունը շարունակվեց նույնիսկ ֆիլմի նկարահանումներից հետո: Ջուլիան նկարագրում էր Նիկին` որպես «շատ զզվելի մարդ», իսկ Նիկն ի պատասխան ասում էր. «Բոլորն էլ գիտեն, որ նա լավ մարդ չէ»: Երևում է , որ նրանք միմյանց վրա շատ ուժեղ տպավորություն էին գործել, քանի որ նույնիսկ 15 տարի անց, նրանք դեռևս շարունակում են միմյանց վրա ցեխ շպրտել յուրաքանչյուր հարցազրույց տալու ընթացքում:

 

Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик


Բիլ Մյուրեյ և Լյուսի Լյու


Շատերը զարմացան երևի, երբ չտեսան Բիլին «Չարլիի հրեշտակները» ֆիլմի 2-րդ մասում: Պատճառը, պարզվեց` ուժեղ թշնամությունն էր Լյուսի Լյուի և «հրեշտակներից» մեկի հետ: Միջադեպը տեղի ունեցավ նկարահանման հրապարակում, երբ Մյուրեյն սկսեց բղավել և դժգոհություններ հայտնել: «Ես հասկանում եմ, թե ինչու եք դուք այստեղ: Յուրաքանչյուրդ ունեք հատուկ տաղանդ, բայց ի՞նչ եք դուք այստեղ անում` որպես դերասան: Դուք չեք կարող նկարահանվել այս ֆիլմում»,- ասաց նա Քեմերոն Դիասին և Լյուսի Լյուին: Լյուն չտիրապետեց իրեն և Բիլի այս խոսքերից հետո բռունցքներով սկսեց հարձակվել նրա վրա, որից հետո Բիլը հրաժարվեց ֆիլմի 2-րդ մասում նկարահանվելուց:


Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик


Ջեյմս Ֆրանկո և Թայրիզ Գիբսոն


Այս երկու երիտասարդներն ընդհարվեցին 2006 թվականի «Annapolis» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Գիբսոնն առարկեց. «Ես երբեք չեմ նկարահանվի նրա հետ: Եվ ինձ թվում է` նա նույնպես»:

 

Գիբսոնն ատում էր Ջեյմսին, այն բանից հետո, երբ ֆիլմի նկարահանման չորրորդ դրվագում Ֆրանկոն ողջ ուժով հարվածեց Գիբսոնին: Այս դաժան հարվածը Ֆրանկոն բացատրեց իր կերպարով և անհրաժեշտ սցենարով: Սակայն Թայրիզ Գիբսոնը չհասկացավ նրան, իսկ Elle ամսագրին տված հարցազրույցում ասաց, որ եթե նրան հնարավորություն տային այրելու որևէ Հոլիվուդյան աստղի տուն, ապա նա կընտրեր հենց Ֆրանկոյինը: 

 

Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик


Շիրլի Մաքլեին և Դեբրա Ուինգրի


Երկու դերասանուհիներն ունեին միմյանց նկատմամբ հակակրանք, մինչ նկարահանման ընթացքում հանդիպելը: «Terms Of Endearment» ֆիլմի աշխատանքների ժամանակ Շիրլիին մտահոգել էր շրջանառվող այն լուրը, որ իր գործընկերուհին օգտագործում է կոկաին: Այ ամենին հետևեց Շիրլիի ուղղված միջին մատը և «Տարվա լավագույն դերոսանուհի» տիտղոսը, որը չնայած շնորհվեց Շիրլիին, սակայն ֆիլմն ու ֆիլմի նկարհանման գործընթացը նրա հոգում խորը վերք թողեցին:


Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик

 

Ռոբերտ Դաունի և Տերենս Հովարդ


Հովարդն ունի այն հարցի պատասխանը, թե ինչու է ինքը խաղացել «Երկաթե մարդը» ֆիլմի երկու մասում: «Ես աշխարհին ցույց տվեցի Ռոբերտին, հնարավորություն տվեցի նրան դառնալ հայտնի, իսկ երբ հերթը հասավ նրան, որ նա պետք է օգնի ինձ, նա մերժեց»: Հովարդը հստակ ասում է, որ Դաունին գողացել է իր փողերը: «Նա ձգտում է ավելի մեծ մասնաբաժին ստանալ երկրորդ ֆիլմի համար, այդ պատճառով որոշեց իբր հաշվի չառնել ինձ»,-ասում էր Հովարդը:


Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик


Շենոն Դերտի և Ալիսա Միլանա


«Charmed» ֆիլմի աշխատանքների ժամանակ դերասանուհիների միջև սկսվեց թեժ ընդհարում: Հարաբերությունները գնալով դառնում էին ավելի սրված և Միլանան հրաժարվեց կինոնախագծին մասնակցելուց: Ինչպես ավելի ուշ խոստովանեց Ալիսա Միլանը, կինոստուդիան միջնորդներ էր ուղարկել նրանց հարաբերությունները շտկելու համար, իսկ մեկ անգամ էլ նույնիսկ հատուկ մասնագետ էր ուղարկվել` նրանց միջև նորմալ փոխհարաբերություններ հաստատելու նպատակով:


Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик

 

Ուիլյամ Շատներ և Ջորջ Տեկի


Թշնամությունն այս երկու աստղերի միջև բռնկվեց «Star Trek» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2008 թվականին Ուիլյամն աղմուկ բարձրացրեց, որ նա «Star Trek» ֆիլմի միակ անդամն էր, ով չհրավիրվեց Տեկի հարսանիքին: Իսկ վերջերս Տեկին ասաց, որ Շատներն ինքնասիրահարված է և կարծում է, որ աշխարհը պտտվում է իր շուրջը: Իր հերթին Շատներն ավելի սրեց իրավիճակը՝ անվանելով Տեկին հիվանդ և հոգեկան:


Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик


Սիլվեստր Ստալոնե և Ռիչարդ Գիր


Այս հակամարտությունը ծագեց «The Lords of Flatbush» ֆիլմի նկարահանումների ընթացքում: Ակնհայտ է, որ այս ընդհարման մեջ մեծ դերակատարություն ունեին երկու մասնակիցները: Ստալոնեն պնդում է, որ Գիրը նկարահանման ընթացքում միտումնավոր թափել է նրա վրա հավի արգանակ, որից հետ Ստալոնեն պահանջել է գտնել Գիրին փախարինող դերակատար: Այսքանով թշնամությունը չավարտվեց: Ստալոնեն տարածեց կեղծ լուրեր Գիրի մասին, ով այդ ժամանակ արդեն հայտնի և սիրված էր Հոլիվուդում: 


Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик

 

Ֆեյ Դանաուեյը և Ռոման Պոլանսկին


1974-ին Ռոման Ֆեյի պրոդյուսերն էր: Մղձավանջն սկսվեց, երբ Պոլանսկին սկսեց քաշել Դանաուեյի մազերից, որոնք, իբր, փչացնում էին դրվագը: Իսկ հետո, երբ Դանաուեյը խորհրդի համար եկավ ռեժիսորի մոտ, որպեսզի ավելի լավ հասկանա իր կերպարի բնավորությունն ու մոտիվացիան, այդ ժամանակ Պոլանսկին սկսեց բղավել. «Փողը. ահա թե որն է քո մոտիվացիան»: Դանաուեյն ի պատասխան նման վերաբերմունքի` Պոլանսկիի երեսին շփեց թարմ կաթը:


Вражда знаменитостей: актеры, которые отказались работать вместе актер, голливуд, вражда, конфлик