Գեղեցկության մասին իր վիրտուալ էջում, որը կրում է «Վերա Բրեժնևայի օրագիրը» անվանումը, երգչուհին երկրպագուների հետ կիսվել է իր պայուսակի պարունակությամբ` առանց ինչի նա երբեք տնից դուրս չի գա:

 

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ Վերա Բրեժնևան արդեն «VBdairy» անվանումով գեղեցկության վիրտուալ օրագիր է սկսել վարել, որում ամեն օր և մեծ հաճույքով տեղադրում է գեղեցկության, բարեկազմության և սիրելի կոսմետիկայի մասին  իր գաղտնիքները: Վերջերս գեղեցկուհին ցույց է տվել այն ամենը, ինչը միշտ կարելի է գտնել իր պայուսակում: 

 

«Կանացի պայուսակի մոտավորապես այսպիսի պարունակություն իմ դեպքում))) արևապաշտպան ակնոց, դեղորայքի տուփ (վիտամիններով), բիժուտերիայով և զարդերով փոքրիկ պայուսակ (աշխատանքի համար): մատանիներ, ականջօղեր, պայուսակ դեղերի համար` կյանքի բոլոր դեպքերի համար առաջին օգնություն)) այդտեղ են գտնվում ամեն տեսակի մանրուքներ, ինչպիսիք են հեռախոսային քարտերը և այլն, հեռախոսը լիցքավորող սարք»: